Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացի օպերատորը հայերի հասցեին կոպիտ բնորոշումներ է արել. media.am

Ապրիլ 27,2016 16:43

Համացանցում տեսագրություն է տարածվել, որում ամերիկյան ABC 7 հեռուստակայանի՝ Թիմ անունով ներկայացող օպերատորն ազգությամբ թուրք երկու ամերիկացիների հետ զրույցում ասում է, թե հայերի մեծ մասը «բանդիտանման ապուշ» է (thug-tipe idiot): (ABC 7-ը կամ KABC 7-րդ ալիքը ABC հեռուստակայանի կալիֆոռնիական մասնաճյուղն է):

Ամերիկահայ լրատվամիջոցները փոխանցում են, որ համացանցում հայտնված այդ տեսագրությունն արվել է ապրիլի 24-ին, երբ ամերիկահայերը Հանուն արդարության հանրահավաքին էին մասնակցում Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առջև:

Տեսանյութի տարածման առաջին աղբյուրը հարցազրույց տվող երկու թուրքերից մեկը՝ Էրգուն Կիրլիկովալին է (Ամերիկայի թուրքական ասոցիացիաների համագումարի նախկին նախագահը): Դա, բնականաբար, ABC 7-ի օպերատորի նկարահանած տեսայնութը չէ: Պարզապես Կիրլիկովալին իր ընկերներից մեկին խնդրել է նույնպես տեսագրել ամբողջ զրույցը, և դրա 5:21-րդ րոպեից լսվում են հարցազրույց վարող օպերատորի որակումները հայերի մասին:

 

Ռուզան Խաչատրյան

 

Նյութի մանրամասները կարդացեք  media.am ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930