Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին փաստաթուղթ է մշակվում

Ապրիլ 30,2016 13:31

Այդ նպատակով ՀՀ փաստաբանների պալատում ստեղծվել է հատուկ խումբ

 

Ադրբեջանի կողմից Արցախի զինծառայողների  եւ խաղաղ բնակիչների հանդեպ իրականացրած վայրագությունների, պատերազմական հանցագործությունների եւ միջազգային իրավունքի նորմերի խախտումներն ուսումնասիրելու եւ արձանագրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում կազմվել է միջազգային մասնագետների խումբ:

Այս մասին Aravot.am-ին հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Խումբը պետք է ներկայացնի համապատասխան կարծիք, որն ունենալու է երկու բաղադրիչ` խորհրդապահական եւ հասարակության համար հասանելի տեղեկատվություն, որը նաեւ վերլուծություններ է պարունակում: Խումբը մասնավորապես ուսումնասիրելու է ապրիլյան քառօրյա պատերազմի իրադարձությունները եւ պատրաստելու է վերլուծական փաստաթուղթ: Այս պահին ձեռնպահ կմնամ տեսակետներ արտահայտելուց, կսպասեմ, որ հանձնաժողովը վերջացնի իր աշխատանքը»,-ասաց պարոն Զոհրաբյանը` հավելելով, որ փաստաթուղթը կներկայացվի Կառավարության իրավասու մարմիններին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930