Լրահոս
Օրվա լրահոսը

Ասիացիները քաղցկեղից պաշտպանվում են՝ օրվա ընթացքում մի քանի գավաթ թեյ խմելով

Մայիս 04,2016 13:30

Թեյի գույնը C վիտամինից քառապատիկ ավելի ազդու է՝
մեր օրգանիզմի բջիջները ծերությունից պաշտպանելու իմաստով

Հին ժամանակներում թեյը ուներ հոգնածությունն անցկացնող, աշխատունակությունը բարձրացնող եւ բուժիչ ըմպելիքի համբավ: Բժիշկներն այն խորհուրդ էին տալիս մարսողական օրգանների, լյարդի, երիկամների, մաշկային վարակիչ եւ մի շարք այլ հիվանդությունների բուժման համար: Չկորցնելով իր արդիականությունը՝ թեյը հիմա էլ օգտագործում են որպես առույգացնող միջոց մտավոր եւ ֆիզիկական հոգնածության ժամանակ, ինչպես նաեւ որպես քրտնաբեր, ջերմությունն իջեցնող, միզամուղ եւ թունավորումների դեմ միջոց: Կանաչ թեյը խորհուրդ են տալիս խմել տենդային վիճակներում, ալկոհոլից թունավորման, ստամոքսի հիվանդությունների, վատ ախորժակի ժամանակ:

Սեւ թեյը նշանակում են բրոնխիտի, թոքաբորբի, հյուծվածության, սակավարյունության ժամանակ:

tey-2
Եփած թեյի մնացորդը, նաեւ թունդ եփած թեյը թրջոցի տեսքով կարելի է օգտագործել այրվածքի եւ թարախային վերքերի ժամանակ: Թեյի ազդեցությունն ուժեղացնելու համար դրա մեջ ավելացնում են կիտրոն: Այն նպաստում է ջերմության իջեցմանը եւ գլխացավի անցկացմանը:

Թեյը, խնձորի քացախի կամ ոչ մեծ քանակությամբ մեղրի հետ, օգտակար է պոլիարտրիտի, հոդային, մկանային ցավերի, նաեւ քրոնիկ լարինգիտի ժամանակ:
Լուծի ժամանակ օգտագործում են հավամրգի մուրաբայով կամ նռան օշարակով թեյ:
Թեյի դիետա նշանակում են թունավորումների եւ վարակիչ հիվանդությունների ժամանակ:
Կանաչ թեյն ունի հակամանրէային ազդեցություն եւ դրական է ազդում աղիքային ֆլորայի վրա:

Թեյի մեջ գոյություն ունեցող կոֆեինը գրգռում է գլխուղեղի կեղեւը, լայնացնում անոթները, կարգավորում արյան շրջանառությունն ուղեղում: Կանաչ թեյի մեջ կոֆեինն ավելի շատ է, քան՝ սեւի:

Թեյի մեջ պարունակող P եւ C վիտամիններն ունեն արյունահոսությունը դադարեցնող ազդեցություն, որի համար էլ թեյի թուրմը՝ 1:10 պատրաստած, մարմանդ կրակի վրա 5-10 րոպե եռալուց հետո կարող է կանխարգելել կամ վերացնել լնդերի, ստամոքսի եւ աղիքների լորձաթաղանթի արյան զեղումները:

tey-3
Ասիացիները օրվա ընթացքում մի քանի գավաթ թեյ են խմում, որը նրանց պաշտպանում է քաղցկեղից, իսկ թեյին գույն տվող ֆլավորինները C վիտամինից քառապատիկ ավելի ազդու են մեր օրգանիզմի բջիջները ծերությունից պաշտպանելու իմաստով:
Վերջին տարիներին շատ է խոսվում կանաչ թեյի մասին, այն օգտագործվում է մինչեւ իսկ գեղագիտական արտադրությունների պատրաստման մեջ:

Բժշկությունն իր հերթին հաստատում է կանաչ թեյը եւ առայսօր չեն հրաժարվել նրանից:
Հեռավոր Արեւելքում տարբեր ժողովուրդներ հնուց ի վեր լուռ եւ մունջ կանաչ թեյ էին խմում, մինչդեռ Արեւմուտքում միայն վերջին տասնամյակներում հանկարծ մեծ աղմուկ բարձրացավ, եւ բժշկությունը լուրջ ուսումնասիրություններ սկսեց կատարել՝ հայտնաբերելու համար այս բույսի բուժիչ հատկությունները:
Այս ուսումնասիրություններից շատերը հասել են դրական արդյունքների եւ լույս են տեսել բժշկագիտական լուրջ ամսաթերթերում:

Կանաչ թեյը դյուրացնում եւ արագացնում է մարսողությունը, այն նաեւ ունի հանգստացնող հատկություն: Խորհուրդ է տրվում աթերոսկլերոզով տառապողներին, քանի որ այն իջեցնում է խոլեստերինի տոկոսը արյան մեջ, կարգավորում եւ նվազեցնում է արյան բարձր ճնշումը եւ աշխուժացնում մարմնի դիմադրողականությունը: Շնորհիվ իր մեջ պարունակող ֆլավորին կոչվող նյութի, կանաչ թեյը արգելք է հանդիսանում ատամների փտախտին: Այս հրաշք բույսը նաեւ աշխուժացնում է մտային կարողությունները եւ վերջապես պաշտպանում օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից:

Կանաչ թեյ պատրաստելու համար յուրաքանչյուր գավաթին լցրեք 1 գդալ կանաչ թեյ: Տաք ջուրը լցնել թեյի վրա, թողնել 2 րոպե, ապա քամել եւ խմել:
Թեյը պետք չէ շատ տաք խմել եւ պետք է նշել, որ կարեւորը քանակը չէ, այլ հետեւողական գործածությունը՝ օրական 2-3 բաժակ թեյի օգտագործումը կապահովի ձեր օրգանիզմի առողջությունը:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
03.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031