Լրահոս
Օրվա լրահոսը

Զենքի առաքումների ձգձգման գործընթացը կապել Բաքվի դիրքորոշման հետ, չեմ կարծում, որ իրատեսական է. Ալեքսանդր Խրամչիխին. «Հայկական ժամանակ»

Մայիս 04,2016 11:59

Ռուսաստանից 200 միլիոն դոլար արժողությամբ պաշտպանական նշանակության վարկով զենքի ձեռքբերման գործընթացը ոչ միայն դանդաղել է, այլեւ դոփում է տեղում։

Թեպետ վարկի դիմաց ձեռք բերված ռուսական արտադրության ժամանակակից սպառազինությունները, ըստ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունում մեր աղբյուրների՝ պետք է Հայաստանում լինեին դեռ անցած տարվա աշնանը, այնուամենայնիվ, անցնում են շաբաթներ ու ամիսներ, իսկ նոր զինատեսակների ստացման հեռանկարը շարունակում է մնալ մշուշոտ։

Ռուսական արտադրության զինատեսակների առաքումների ժամկետների հստակեցման հանձնարարականով էլ Սեյրան Օհանյանն ապրիլի 27-ին մեկնեց Մոսկվա։ «Թեպետ նախարարի այցից հետո որոշակի առաջխաղացում կա, սակայն դեռ դժվար է ասել, թե զինատեսակները երբ կհայտնվեն մեր երկրում։ Դժվար է ասել նաեւ ձգձգման պատճառները, քանի որ, ըստ պայմանավորվածության, դրանք Հայաստանում պետք է լինեին դեռ անցյալ տարվա աշնանը»,- հայտնեց մեր աղբյուրը։

Հստակություն չկա նաեւ ռուսաստանցի ռազմական վերլուծաբանների խոսքում՝ սպառազինությունների առաքման ժամկետների երկարացման հարցում։ Այնուամենայնիվ, նրանք բացառում են մի քանի հանգամանք, որ զինատեսակների առաքումները պետք չէ կապել կամ պայմանավորել Ադրբեջանի հետ Ռուսաստանի զենքի առեւտրով, կամ այն հանգամանքով, որ Բաքուն ժամանակին դեմ է արտահայտվել հայ-ռուսական ռազմական նշանակության վարկին՝ նշելով, որ այդ զինատեսակները կարող են հայտնվել Ղարաբաղում։ Այսինքն՝ նրանք բացառում են քաղաքական կամ աշխարհաքաղաքական գործոնը։ «Վաղ թե ուշ այդ վարկի պայմանները պետք է իրագործվեն, իսկ զենքն առաքվի ՀՀ։ Այստեղ առաքումների ձգձգման գործընթացը կապել Բաքվի դիրքորոշման հետ, չեմ կարծում, որ իրատեսական է»,- ասաց ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը, որի վերջերս հրապարակած հայկական բանակի զինվածության մակարդակի մասին հոդվածը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում։

 

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031