Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Հ. Աբրահամյանը` հայ ժողովրդի ֆենոմենի մասին

Մայիս 08,2016 15:51

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 4-ին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում  Նոյեմբերյանի մշակույթի տանը տարածաշրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Արցախում  քառօրյա պատերազմի ժամանակ դրսեւորվեց  հայ ժողովրդի միասնությունը:

Վարչապետի խոսքերով՝ նույնիսկ  իշխանությանն ընդդիմախոս կուսակցությունները, որոնք շատ հարցերով դեմ էին իշխանություններին, այդ հարցում համախմբվեցին եւ կանգնեցին Արցախի  իշխանությունների, մեր բանակի կողքին եւ հավելեց. «Մի  սփյուռքահայ էր ասել՝ հետաքրքիր է, ժողովուրդը, երբ նորմալ է, պատերազմ չկա, իրենք արտագաղթում են, բայց երբ պատերազմը սկսվում է, բոլորը հետ են վերադառնում ու միանում բանակին: Դա մեր ժողովրդի, իրոք, լավ կողմերից մեկն է»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031