Լրահոս
Օրվա լրահոսը

Սեֆիլյան Ժիրայրը չի գտնվել այդ ռազմակետում, չգիտի, թե որ մարտական դիրքերն են հակառակորդի ձեռքերում. Արթուր Եղիազարյան. «Հայոց աշխարհ»

Մայիս 14,2016 08:15

Նախօրեին Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, թե քառօրյա պատերազմի արդյունքում հայկական կողմը կորցրել է 7 մլն քառակուսի մետր տարածք։

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի գնահատմամբ. «Սա մարկետինգային տրյուկ է, երբ թանկ ապրանքը փորձում են գրամներով էժան ցույց տալ կամ հակառակը: Մարդկանց գիտակցության մեջ «միլիոն» բառը լրիվ այլ կերպ է ընկալվում, չեն պատկերացնում, որ դա ընդամենը յոթ կիլոմետր քառակուսի է: Բայց սա Սեֆիլյանի ներկայացրած տվյալներն են, որոնք իրականության հետ կապ չունեն:

Սեֆիլյան Ժիրայրը չի գտնվել այդ ռազմակետում, չգիտի, թե որ մարտական դիրքերն են հակառակորդի ձեռքերում, թե ամեն մեկը իրենց զբաղեցրած եւ իրենց հարակից տարածքով քանի մետր կամ կիլոմետր է:

 

Արթուր Եղիազարյանի լուսանկարը՝ Ֆեյսբուքյան էջից

Արթուր Եղիազարյանի լուսանկարը՝ Ֆեյսբուքյան էջից

Սա աբսուրդ է ռազմական տեսակետից, որովհետեւ նման ծավալի եւ նման կորուստների գնով ամբողջ բանակային կազմով ընդամենը վաշտի խնդիր լուծելը ծիծաղելի է: Հիմա ադրբեջանցիները փորձում են այդ իրավիճակից դուրս գալ ձեւացնելով՝ իբր իրենք խնդիրը հենց այդպես էլ ծրագրել էին: Ուզում եմ հավատալ, որ Սեֆիլյան Ժիրայրը անգիտակցաբար է հակառակորդի ջրաղացին ջուր լցնում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031