Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Ինգոլշտատի Վրացական կամերային նվագախումբը

Մայիս 19,2016 14:03 Share

Մայիսի 12-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է գերմանական Ինգոլշտատ քաղաքի Վրացական կամերային նվագախումբը (Georgian Chamber Orchestra Ingolstadt)։
Ծրագրում հնչել են Դարիուս Միլհաուդի, Ֆրանցիս Պուլենկի և Իգոր Լոբոդայի ստեղծագործությունները։ Համերգին որպես մենակատար հանդես են եկել թավջութակահար Միքայել Հախնազարյանը, դաշնակահարներ Վարդուհի Երիցյանը և Վարդան Մամիկոնյանը։

Նշենք, որ Վրացական կամերային նվագախումբը հիմնադրվել է 1964թ. Թբիլիսիում՝ որպես Վրաստանի պետական կամերային նվագախումբ: Նվագախումբը 1990-ին տեղափոխվել է Գերմանիա և շարունակել գործունեությունն Ինգոլշտատ քաղաքում:

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել