Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել վարչական տույժերի մասով կազմվող արձանագրությունների նկատմամբ

Մայիս 24,2016 17:43

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, անդրադառնալով վարչական տույժերի մասով կազմվող արձանագրություններին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի իրավաբանական վարչության պետին և 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է այս առումով լինել հետևողական և խստապահանջ՝ հետևելով արձանագրությունների պատշաճ կազմմանը:

«Մեր քաղաքացիների կողմից բազմաթիվ բողոքներ ենք ստանում, որ որոշ աշխատակիցների թերի աշխատանքի պատճառով մեր համաքաղաքացիներն անհարկի խնդիրներ են ունենում: Խոսքը սխալ կազմված վարչական արձանագրությունների մասին է, ինչը, իրոք, գլխացավանք է դառնում այդ մարդկանց համար: Եվ ոչ միայն նրանց համար, այլ նաև մենք ենք դառնում տուժող կողմ, քանի որ սխալ կազմված վարչական արձանագրության դատական կարգով բողոքարկումը ենթադրում է նաև համապատասխան փոխհատուցում: Ըստ այդմ պետք է բացառվեն սխալ կազմված արձանագրությունները: Այս հարցը պահեք հատուկ ուշադրության կենտրոնում: Իսկ ովքեր կթերանան իրենց աշխատանքում, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն նաև պատասխանատվության»,- ընդգծել է քաղաքապետը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031