Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Առաքելյան. «Ինչպե՞ս կարող եմ ինչ-որ տեսանյութով որեւէ մեկին շանտաժ անել». «Հայկական ժամանակ»

Մայիս 31,2016 11:22

Շուրջ 10 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո մայիսի 27-ին ազատ է արձակվել ակտիվիստ Տիգրան Առաքելյանը։

Տիգրան Առաքելյանը ձերբակալվել էր հուլիսի 30-ին, ապա կալանավորվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (շորթում)։ Երեկ Տիգրան Առաքելյանը պատասխանել է սույն քրեական գործի վերաբերյալ մի քանի հարցերին։

– Տիգրան, ձեզ առաջադրված շորթման մեղադրանքը ընդունո՞ւմ եք, թե՞ ոչ, այն ձեզ համար հասկանալի՞ է:

– Ես տևական ժամանակ չէի բացում ՀՀ քրեական օրենսգիրքը՝ տեսնելու, թե շորթման հոդվածը որ հողվածն է: Վեց ամիս հետո եմ իմացել, որ սույն հոդվածը, որով ինձ մեղադրանք են առաջադրել, նախատեսում է 6-10 տարի ազատազրկում։ Ինձ համար դա եղել է երկրորդական, որովհետեւ ես այն չեմ ընդունել եւ չեմ ընդունում, նման մեղադրանքը չի կարող ինձ հետ որեւէ առնչություն ունենալ։ Դրա համար շատ մեծ պատճառներ կան, ես գիտեմ, որ ես Քրեական օրենսգրքի որեւէ հոդված չեմ խախտել, այդ թվում եւ շորթման, դրա համար ես սրան լուրջ չեմ վերաբերվում։ Ես շորթում չեմ կատարել։

– Մոտ 10 ամիս ձեզնից որեւէ տեղեկություն չկար, դուք հրաժարվում էիք պաշտպանից։ Ո՞րն էր պատճառը։

– Նախ սկսեմ նրանից, որ նախաքննությունը կարող էր այնպես ընթանալ, որ այս հարցը գոնե չառաջանար։ Ութ ամիս զանգերից, տեսակցություններից   զրկելու պատճառը որն էր՝ ես չգիտեմ, այդ հարցը պետք է ԱԱԾ-ին տալ։ Իսկ իմ իրավունքների մասին ես լավ գիտեի, պաշտպանի կարիք էլ չունեի,

որովհետեւ պաշտպանության խնդիր չունեի։ Ինձ ամիսներով չեն հարցաքննել, իրենք ինչ-որ բան էին փնտրում, բայց եթե փնտրում էին ինչ ցուցմունք տայի, ինչի մասին խոսեի, ընդհանրապես դա ինձ հետ կապ չունի։ Ես անտեղյակ, կողմնակի անձ եմ. բացարձակ չգիտեմ ինչի մասին է խոսքը։

– Բացի ձեզնից այս քրեական գործի շրջանակներում այլ մեղադրյալներ կա՞ն։

– Ես Մոսկվայում բիզնեսով էի զբաղվում եւ այնտեղի իմ գործընկեր եւս կալանավորվեց։ Արդեն ինքն էլ է ազատ արձակվել։

– Տիգրան, ձեզ կալանավորելուց հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ դուք սեքսուալ բնույթի տեսանյութերով շանտաժի եք ենթարկել ՀՀԿ-ական պատգամավորների, մասնավորապես Հովհաննես Սահակյանին եւ մեծ գումար պահանջել սկայպով ինչ-որ կանանց հրահրմամբ արված տեսաձայնագրության դիմաց: Սրա մասին ի՞նչ կասեք։

– Եթե ես որեւէ տեսանյութի մասին գաղափար անգամ չունեմ, ինչպե՞ս կարող եմ ինչ-որ տեսանյութով որեւէ մեկին շանտաժ անել:

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031