Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինան խլում է «Շիրակի» ֆուտբոլիստներին. հեռացան նաեւ դարպասապահն ու պաշտպանը

Հունիս 02,2016 14:26

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամլո պատասխանատու Աննա Թադեւոսյանը, թիմից հեռացել են հիմնական դարպասապահ Արմեն Խաչատրյանը ու կենտրոնական պաշտպան, ազգությամբ սերբ Միլոշ Ստամենկովիչը:

Հետաքրքիրն այն է, որ մեր ֆուտբոլիստներին պարբերաբար հրավեր է ուղարկում Դնեպրոձերժինսկի «Ստալ»-ը՝ Ուկրաինայի բարձրագույն խմբում հանդես եկող թիմը: «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սերբ պաշտպանը նույնպես հրավեր է ստացել ու կարիերան կշարունակի Ուկրաինայի հայտնի թիմում:

Աննա Թադեւոսյանի տեղեկացմամբ, այս տարվա փետրվարին այդ նույն թիմի շարքերն են համալրել նաեւ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկու խաղացողներ՝ եղբայրներ Էդգար ու Գոռ Մալաքյանները: Եղբայրները նշելով, որ գյումրեցիները «Շիրակ» ակումբի թունդ երկրպագուներն են, նրանք թիմին ամեն կերպ աջակցում են ու իրենց ամենաջերմ հիշողությունները կմնան այդ քաղաքի բնակիչների հետ, այդուհանդերձ, ըստ նրանց, եթե կա մեկ քայլ առաջ գնալու տեղ՝ ֆուտբոլիստը պիտի օգտվի այդ հնարավորությունից:

1464852219,27

Նշենք, որ հիմնական դարպասապահ Արմեն Խաչատրյանի հեռանալու պատճառների մասին ոչինչ չեն նշում. «Շիրակ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական էջում միայն գրված է,, որ փորձառու դարպասապահի հետ պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ: Հիշեցնում են, որ Արմեն Խաչատրյանը «Շիրակի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, բաց է թողել 10 գոլ, երկու անգամ էլ անառիկ է պահել սեփական դարպասը։ Նրա՝ փետրվարին կնքած վեցամսյա պայմանագիրը պիտի լրանար հուլիսի 31-ին։

Աննա Թադեւոսյանը մեզ տեղեկացրեց, որ Գյումրու ֆուտբոլային թիմում սպասում են նոր համալրումների, թե ովքեր պիտի փոխարինեն հեռացողներին, դեռ հայտնի չէ. նորությունների են սպասում տարբեր տեղերից: Նշենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը հաճախակի է հրավիրում աֆրիկացի ֆուտբոլիստների, հատկապես Կոտ դ՛իվուարի «Ասֆա» ակումբի սաներին, այս ակումբը լավ ֆուտբոլիստներ է պատրաստում:

Աֆրիկացիներն էլ, գալով Գյումրի, կարճ ժամանակ անց սկսում են խոսել գյումրու բարբառով, վայելում են գյումրեցիների հարգանքն ու այսպես ասած՝ աստղ են դառնում, անցնող-դարձողը նրանց հետ լուսանկարվում է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930