Լրահոս
Օրվա լրահոսը

30 հրթիռ Նոր Գիւղի մէջ. զոհուած են չորս հայորդիներ.

Հունիս 03,2016 08:25

Վերջին ժամերուն Նոր Գիւղի մէջ աւելի քան 30 հրթիռներ ինկած են։ «Զուարթնոց» եկեղեցւոյ թաղամասին մէջ ինկած հրթիռի մը հետեւանքով հրոյ ճարակ դարձած է հայ արհեստաւորի մը խանութը, զոհուած են 3 հայորդիներ, որոնց ածխացած դիակները փոխադրուեցան հիւանդանոց։ Վայրկեաններ անց մահացաւ նաեւ Նոր Գիւղի մէջ վիրաւորուած այլ հայորդի մը։ Շտապ օգնութեան մեր աղբիւրներէն իմացանք, թէ զոհուած հայորդիներն են.

Վազգէն Ճապաղջուրեան

Լեւոն Քէլխաչերեան

Յովսէփ Ջանեցեան

Խաչիկ Ապուլապութեան

Այս մասին ԵՌԱԳՈՅՆ-ին կը յայտնէ Գանձասարի գլխաւոր խմբագիր Զարմիկ Պօղիկեան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Յատկապէս այս օրերին, օգտակար կը լինէր յայտնելը թէ Նոր Գիւղը կը գտնուի Սուրիա: Հալէպ քաղաքի մի հայահոծ թաղամասն է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930