Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների կողմից հայտնաբերվել են ապօրինի անտառհատման դեպքեր

Հունիս 03,2016 12:05

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2016 թվականի մայիս ամսվա ընթացքում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 8 արձանագրություն՝ ապօրինի հատված 21 ծառի համար:

Կազմվել են անտառխախտման արձանագրություններ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 3-րդ և 6-րդ պահաբաժիններում՝ 15 կանգուն ծառի ապօրինի հատման պատճառով, որից 7-ը՝ անհայտ անձի կողմից:

1

«Գոշ տեղամաս» մասնաճյուղի 6-րդ պահաբաժնում արձանագրվել է 4 կանգուն ծառի ապօրինի հատման դեպք:

«Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 1-ին, 3-րդ և 10-րդ պահաբաժիններում` հայտնաբերվել և արձանագրվել է անտառխախտում՝ ապօրինի հատված 3 կանգուն ծառի նկատմամբ:

0

Նշված անտառխախտման 8 արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկի Բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժինը:

Ապօրինի ծառահատումների բացահայտման որոշ գործողություններ իրականացվել են ՀՀ Տավուշի մարզի ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ:

 

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930