Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակն իջել է 1 սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 24 սմ-ով

Նոյեմբեր 16,2026 17:17 Share
Աջակցեք aravot.am-ին

🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի նոյեմբերի 9-15-ը

🟦 Սևանա լճի մակարդակը 2026 թվականի նոյեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.53 մ (15.11.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է եղել 24 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 31 սմ-ով։

🟦 Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի նոյեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 0.518 մլն մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 15-ը ներառյալ՝ 178.856 մլն մ³։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել