Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈւ զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ

Հունիս 03,2016 12:45

Հունիսի 3-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն եղել է զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրամանով զորամասում ազդարարվել է ուսումնական տագնապ, տրվել են համապատասխան առաջադրանքներ:

Մշտական տեղակայման վայրից ստորաբաժանման զինանձնակազմը նախանշված ժամանակահատվածում տեղափոխվել է գործողությունների շրջան, որտեղ փայլուն կերպով իրականացրել է առաջադրված ուսումնական խնդիրները: Ամփոփելով արդյունքները` Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել ստորաբաժանման հրամանատարության և անձնակազմի գործողություններն ու պատրաստվածությունը, ուսումնական թիրախների խոցման արդյունավետությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խրախուսել է ուսումնական խնդիրների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին, հորդորել այսուհետ ևս պատրաստ լինել ցանկացած պահի և ցանկացած բնույթի առաջադրանք կատարելուն:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930