Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավունք ունեմ հարցնել՝ ուր են «Մարտիկ» հիմնադրամի գումարները». Անահիտ Բախշյան

Հունիս 03,2016 13:07

Քառօրյա պատերազմում հրազենային ծանր վիրավորում ստացած Ռուբեն Առաքելյանը առաջիկա օրերին կմեկնի Գերմանի՝ բուժվելու:

Նրա մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, այսօր «Հայելի» ակումբում պատմեց, որ Ռուբենն անշարժունակ է, հրազենային վնասվածքը վնասել է ողնուղեղը: «Վերջույթները չեն գործում, չի կարողանում շարժել ոտքերն ու ձեռքերը»:

Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն էլ ասաց, որ Հայաստանում բոլոր բժիշկներն իրենց հնարավորությունների սահմանում ամեն ինչ արել են, բայց դա բավարար չէ այս տղաների ֆիզիկական հնարավորությունները վերականգնելու համար:

Գերմանիայում էլ Ռուբենին հարյուր տոկոսանոց վերականգնում չեն խոստացել. «Կվերականգնվի առողջության 70 տոկոսը: Բուժման համար արդեն փոխանցվել է անհրաժեշտ գումարը, տոմսերը պատվիրվել են»:

Տիկին Բախշյանը դժգոհեց նաեւ զինվորների համար ստեղծված «Մարտիկ» հիմնադրամից. «Մեկ միլիոն դրամ Արման Լազգիյանին է փոխանցել (խմբ. Արմանն էլ էր ողնուղեղի վնասվածք ստացել քառօրյա պատերազմում ու այժմ մեկնել է Գերմանիա) մեկ միլիոն դրամ էլ Ռուբենին է տրամադրել, այն դեպքում, երբ հիմնադրամի 2015 թվականի մայր գումարից ստացված տոկոսը մոտ 49 միլիոն դրամ է կազմում:

Ես առաջարկեցի հիմնադրամի ղեկավար Աղաբեկյանին՝ առաջին հինգ ամսվա տոկոսը տալ տղաներին, այն կազմում էր քսան միլիոն դրամ, բայց չտվեց՝ մեկ միլիոնը տվեց: Դե թող պարոն Աղաբեկյանն ինձ ասի, ուզում եմ «Մարտիկ» հիմնադրամ ներդրումներ անեմ, կա՞ հաշվեհամար, ինչքան հետաքրքրվել եմ՝ հաշվեհամար չեմ գտել, հետեւաբար, իրավունք ունեմ հարցնել՝ ուր են «Մարտիկի» գումարները»:

Ի դեպ, եթե Արման Լազգիյանին ծնողներն են սեփական միջոցներով Գերմանիա տարել, ապա Ռուբենի դեպքում ՊՆ-ն է արտաբյուջետային հաշվից միջոցներ տրամադրել, վարչապետն ու այլ պաշտոնյաներ՝ սեփական միջոցներից: Ընդհանուր գումարը կազմել 43.000 եվրո:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930