Լրահոս
Օրվա լրահոսը

Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը կիրառել է հրաձգային զինատեսակներ

Հունիս 05,2016 16:19 Share

Ինչպես հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, այնպես էլ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է:

Որոշ ուղղություններում հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և վստահորեն իրականացնում մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել