Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի ՊՆ նախարարն Աֆղանստանում է. Грузия Online

Հունիս 06,2016 11:05

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին մեկնել է Աֆղանստան և այցելել զինվորական այն բազաները, որտեղ ծառայություն են իրականացնում վրաց զինվորականները։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվականը։

Ուշագրավ է, որ Վրաստանի պաշտպանության նախարարն Աֆղանստան է այցելել մի ժամանակ, երբ ակտիվ աշխատանքներ են տարվում Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անցկացման համար։

Այցելության նպատակների մասին խոսել է նախարար Խիդաշելին. «Մենք նախաձեռնել ենք մեր այցն Աֆղանստան։ Ամեն փոխանակման ժամանակ մենք աշխատում ենք ժամանել Աֆղանստան, որպեսզի տեսնենք տղաներին և տեղում ծանոթանանք, թե ինչ առաջադրանքներ են դրվել նրանց առջև, կա՞ արդյոք որևէ խնդիր, թե՞ ոչ։ Դրանից բացի, մենք հանդիպում ենք նաև գեներալներին, որպեսզի քննարկենք առաջադրանքները»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930