Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարելագործվում է քաղաքացիական ծառայության համալրումը. ԵՄ աջակցությամբ աշխատաժողով՝ Երևանում

Հունիս 06,2016 12:41

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համագործակցությամբ, TAIEX գործիքի ներքո, Երևանում անցկացվեց Համալրման և ընտրության գործընթացը քաղաքացիական ծառայության համակարգում թեմայով երկօրյա աշխատաժողովը։

Նպատակն էր ուսումնասիրել և քննարկել քաղաքացիական ծառայության ոլորտում համալրման և ընտրության եվրոպական փորձը՝ Հայաստանում մեկնարկած քաղաքացիական ծառայության բարեփոխումներին օժանդակություն ցուցաբերելու համատեքստում։ Բելգիայից, Լիտվայից և Պորտուգալիայից հրավիրված փորձագետները ներկայացնեն իրենց երկրներում քաղաքացիական ծառայության համալրման, ընտրության ընթացակարգերն ու գործիքակազմերը՝ պաշտոնների գնահատման շրջանակում։ Ներկայացվեցին նաև համալրման և ընտրության, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների աշխատանքի կատարողականի գնահատման այն մոդելները, որոնք իրականացվող բարեփոխումների շրջանակներում ներդրվելու են Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգում։ Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին նաև քաղաքացիական ծառայողների մոտիվացիայի բարձրացման, աշխատակազմերի որակի բարելավման, քաղաքացիական ծառայողների աշխատանքի կատարողականի կառավարմանն առնչվող խնդիրներ։

Աշխատաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդից, Հայաստանում եվրոպական պատվիրակությունից, ինչպես նաև քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված մարմինների աշխատակազմերի ղեկավարներ, անձնակազմի կառավարման պատասխանատուներ, տեղական ու միջազգային փորձագետներ։

Միջոցառման մասնակիցներին հղված իր խոսում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն անդրադարձել է համակարգի զարգացման մարտահրավերներներին, Հայաստանում սկսված քաղաքացիական ծառայության բարեփոխումների առաջնահերթություններին։ «Մենք համոզված ենք, որ ժողովրդավարական, կենսունակ և արդյունավետ պետության զարգացումը հնարավոր չէ առանց պրոֆեսիոնալ և արժանիքահեն բյուրոկրատիայի։ Բյուրոկրատիայի պրոֆեսիոնալիզմից, հակակոռուպցիոն կայունությունից, պետական կառավարման առջև ծառացած խնդիրների՝ ժամանակին և արդյունավետ լուծման կարողությունից, հանրային որակյալ ծառայություններ մատուցելու ունակությունից է կախված ոչ միայն շուկայական տնտեսության բնականոն գործարկումը, այլև հասարակության սոցիալական կայունությունը, քաղաքացիների օրինական շահերի ապահովումն ու պաշտպանությունը։ Իսկ դրա համար հարկավոր է արդիականացնել հանրային ծառայության բոլոր ճյուղերը, այդ թվում, առաջին հերթին, քաղաքացիական ծառայությունը»,-իր ելությում նշել է պարոն Բադալյանը։ Նա արժևորել է բարեփոխումներին ԵՄ կողմից ցուցաբերվող նյութական, խորհրդատվական, մեթոդաբանական և տեղեկատվական աջակցությունը հատկապես համակարգը եվրոպական սկզբունքներին համապատասխանեցնելու առումով։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հերթին ողջուներով համաժողովի անցկացումը` նշեց, որ ԵՄ համար մշտապես առաջնային է մնում կայուն և ուժեղ քաղաքացիական ծառայության համակարգը: «Վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանը փորձում է դառնալ հզոր և արդյունավետ պետություն: Քաղծառայությունն այդ հզոր պետության ողնաշարն է: ԵՄ-ն այսօր Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի համար տեսնում է երկու հիմնական մարտահրավեր: Առաջինը քաղաքացիական ծառայողի ու քաղաքական գործչի հստակ տարանջատումն է, որը կարևոր նախապայմանն է հաջողության հասնելու համար: Երկրորդը կոռուպցիայի դեմ պայքարն է: Այն քաղծառայությունը, որ մաքուր ձեռքեր ունի, կարող է որոշիչ գործոն լինել հաջողության հասնելու համար: ԵՄ-ն պատրաստ է սատարել Հայաստանին այս գործում»,-ասաց պարոն Սվիտալսկին:

Աշխատաժողովի բացման արարողությանը մասնակցող ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն էլ հավելեց, որ վերջին տարիներին քաղաքացիական ծառայության ոլորտն ավելի ու ավելի է ներգրավվում Հայաստան-ԵՄ համագործակցության օրագարկում։
ՀՀ ՔԾԽ նախագահի մամուլի քարտուղար
Գոռ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930