Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի պետական այցը Հայաստան

Հունիս 08,2016 15:20

Հունիսի 7-ի երեկոյան Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը այցելեց Հայաստան: Չեխիայում հրապարակվող հայալեզու «Օրեր» կայքի հաղորդմամբ՝ Չեխիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահը կայցելի Երեւան։ Դեռ 2014-ին Պրահայում Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Չեխիայի նախագահը խոստացել էր այցելել եւ եռօրյա այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ ոչ միայն նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ, այլեւ մասնակցություն  հայ-չեխական գործարար ֆորումին։

Նույն «Օրերը» նաեւ տեղեկացրել էր, որ Չեխական ՚՚Պառլամենտնի լիստի՚՚`\ParlamentníListy.cz\  օնլայն թերթին տված հարցազրույցում, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ասել է, որ ցանկանում է կառավարությանն ու խորհրդարանին կոչ անել, որպեսզի հետեւեն գերմանական օրինակին եւ  պաշտոնապես ճանաչեն 1915-1918 թթ –ին թուրքերի կողմից իրականացված Հայերի ցեղասպանությունը։

Ի դեպ, այսօր առավոտյան Չեխիայի նախագահը՝ ՀՀ ԱԳ նախարարի եւ Երեւանի քաղաքապետի ուղեկցությամբ այցելեց Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ Հիշողության պուրակում տնկեց ավանդական եղեւնին:

Այցի մանրամասները՝ ավելի ուշ:001 16 15 14 13 12 11 10 8 7 6 5 4

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930