Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին վստահ եմ, որ բարեկամ Չեխիան կանգնած է մեր կողքին». Արմեն Սարգսյան

Հոկտեմբեր 28,2020 13:04

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին երկրի ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ:

Կարևորելով Չեխիայի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացումը և բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված փոխվստահությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել կառուցողական երկխոսությունը:

Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ արդեն մեկ ամիս շարունակվող լայնածավալ ռազմական ագրեսիային և դրանում Թուրքիայի ներգրավվածությանը: «Բարձր ենք գնահատում հոկտեմբերին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը երրորդ երկրների կառավարությունների ներգրավվածությունը և այլ տարածքներից անհատ զինյալների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխումը դատապարտող բանաձևը:

Այսօր՝ Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին, երբ մեր ժողովուրդը մարտնչում է կյանքի, ազատության և հայրենի հողի համար, վստահ եմ, որ բարեկամ Չեխիան կանգնած է մեր կողքին»,- մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031