Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կապ ունի Իշխան Զաքարյանը «Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամի հետ. ՀԲՃ

Հունիս 10,2016 16:16

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությանը հաջողվել է պարզել թե ինչ կապ կա ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի և «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամի միջև։

Այս թեմայով մեր նախորդ հրապարակման մեջ մենք արդեն տեղեկացրել էինք, որ այս հիմնադրամը և ՀՀ բնապահպանության նախարարությունը 2015թ-ի հոկտեմբերի 6-ին կնքել են «Կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների պահպանության, վերարտադրության» մասին N004 պայմանագիրը, որում նշված են հիմնադրամի կողմից Կոտայքի մարզի Գառնի, Հացավան և Արարատի մարզի Լանջազատ համայնքներում վարձակալած ընդհանուր 244 հեկտար մակերեսով հողատարածքների կադաստրային վկայականների տվյալները։

Չնայած տեղացիների և լրատվամիջոցների բազմաթիվ պնդումների առ այն, որ «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամի և այդ տարածքներում անցած տարի տնկած նորատունկ այգիների հետևում կանգնած է Իշխան Զաքարյանը՝ Վերահսկիչ պալատի նախագահը պալատի պաշտոնական կայքում տեղադրված իր հայտարարության մեջ հերքում է բոլոր այդ լուրերը։

Հասկանալի է, որ պետական պաշտոնյաներն իրենց ունեցվածքի, սեփականության տարբեր ձևերի ու բիզնեսների մի մասը գրանցում են այլ մարդկանց անուններով։ Այդ իսկ պատճառով մենք փորձեցինք համացանցում առկա բաց տվյալների միջոցով պարզել թե ովքեր են «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամի հիմնադիրները։

1

Հիմնադրամի գտնվելու վայր է նշված քաղաք Երևան Միկոյան 19, բնակարան 20 հասցեն, որը համընկնում է կանոնադրության մեջ որպես հիմնադիրներ նշված ՀՀ երեք քաղաքացիներից առաջինի՝ Սուրիկ Սերոբի Հովսեփյանի բնակության (հաշվառման) վայրի հետ։ Իսկ արդեն համացանցում տեղադրված լուսանկարների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Սուրիկ Հովսեփյանը բավականին մտերմիկ կամ նույնիսկ բարեկամական կապեր ունի Իշխան Զաքարյանի որդու՝ Վարդան Զաքարյանի հետ։

2

3

Բացի այդ, շատ «պատահական» » զուգադիպությամբ,  «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամի հիմնադիր Սուրիկ Հովսեփյանի հարազատ քույրը՝ Լիլիթ Հովսեփյանը, նաև աշխատում է հենց Իշխան Զաքարյանի գլխավորած Վերահսկիչ պալատում։

4

Իհարկե, Իշխան Զաքարյանը հիմա էլ է կարող հայտարարություն տարածել այն մասին, որ ինքն ամեն դեպքում ոչ մի կապ չունի «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամի, վարձակալած հողատարածքների ու տնկած այգիների հետ՝ համարելով, որ այս ամենը վատ տեղեկատվության պատճառով է։

Բոլոր փաստաթղթերին և լուսանկարներին կարող եք ծանոթանալ այստեղ։  

 

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930