Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլում կայացած «Սերունդների մեղեդիներ» միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացրեց Անի Աթայանը

Հունիս 16,2016 11:34

Ս.թ. մայիսի 29-ին Մոսկվայում կայացած «Սերունդների մեղեդիներ» միջազգային 4-րդ մանկական երաժշտական փառատոնին, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանը ներկայացրեց տաղանդավոր 10-ամյա դաշնակահարուհի Անի Աթայանը: «Սերունդների մեղեդիներ» փառատոնը, որին մասնակցեցին շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ տարբեր երկրներից, անցկացվեց Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում: Անի Աթայանը Ռուսաստանի նախագահական նվագախմբի հետ փայլուն կատարեց Յոզեֆ Հայդնի «Դաշնամուրի կոնցերտ ռե մաժորը»:

Անի Աթայանը Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սան է (դասատու՝ Փառանձեմ Ասլանյան), միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր: 2015 թվականից Անին «Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ է (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Արմեն Բաբախանյան):

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930