Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ուսումնական զորամասի դերակատարությունը

Հունիս 20,2016 15:14

ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերի ուսումնական զորամասերում անցկացվում են ամփոփիչ ավարտական քննություններ: Ավարտական քննությունների շրջանակում անհատապես ստուգվում և գնահատվում են կուրսանտների` կրտսեր հրամկազմի պատրաստության ծրագրով և մարտական պատրաստության նորմացույցներով նախատեսված տեսական և գործնական գիտելիքները: Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ու կրտսեր հրամանատարների ու մասնագետների որակավորում ստացած կուրսանտները համալրում են զինված ուժերի ստորաբաժանումները:

Usumnakan zoramas (2)Ձևավորված ավանդույթի համաձայն` ՀՀ ՊՆ Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում հունիսի 19-ին կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում: Ուսումնական գործընթացն ավարտած կուրսանտներին շնորհավորելու և ողջունելու նպատակով զորամաս են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզում տեղակայված զորամասերի հրամանատարներ, վետերաններ:

Usumnakan zoramas (1)Մասնագիտական որակավորում ստացած զինծառայողներին ուղղված իր ողջույնի խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ուսումնական զորամասի դերակատարությունը կրտսեր հրամանատարների պատրաստման, զինծառայողների դաստիարակության և մարտական պատրաստության կատարելագործման հարցում, ընդգծել, որ զինված ուժերի ստորաբաժանումները համալրող կրտսեր հրամանատարներն ուսումնական զորամասում ստացած իրենց գիտելիքներով և հմտություններով նպաստում են զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատվոգրեր, արժեքավոր նվերներ գերատեսչական մեդալներ է հանձնել ուսումնառության ընթացքում լավագույնս աչքի ընկած կուրսանտներին և զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930