Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկվել են 2017-2019 թթ. ՀՀ պետական բյուջեից կատարվելիք միջնաժամկետ ծախսերի ֆինանսավորման հարցերը

Հունիս 21,2016 17:57

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել են 2017-2019 թթ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվելիք միջնաժամկետ ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ քննարկումները: Մասնավորապես, քննարկվել են ըստ ոլորտների ներկայացված ծրագրերը և առաջնահերթությունները:

Վարչապետը, դիմելով հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, նշել է, որ կառավարությունը պետք է վերանայումներ կատարի միջնաժամկետ ծրագրային ծախսերում և հանձնարարել է կրճատել այն ծախսերը, որոնք էական ազդեցություն չունեն ընդհանուր արդյունքի և գերատեսչությունների բնականոն գործունեության վրա: Ընդգծելով, որ անհրաժեշտ է անցնել խնայողության խիստ ռեժիմի և նվազեցնել պետական կառավարման համակարգի ծախսատարությունը՝ կառավարության ղեկավարը կոչ է արել պետական գերատեսչությունների ղեկավարներին լրացուցիչ քայլեր ձեռնարկել իրենց ղեկավարած կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930