Լրահոս
Օրվա լրահոսը

Սողանք` Շահումյան գյուղում. Կարբի գետը վարարել է

Հունիս 24,2016 22:20

Հունիսի 24-ին, ժամը 17.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ հունիսի 23-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու մարզի Շահումյան գյուղի 5-րդ փողոցի ջրատար խողովակները վնասվել են, իսկ օրվա կարգավորիչ ջրամբարի մոտ տեղի է ունեցել սողանք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Շահումյան գյուղի 5-րդ փողոցի աջակողմյան հատվածում գտնվող «Շահումյան» օրվա կարգավորիչ ջրամբարին հարակից տարածքում տեղի է ունեցել սողանք (մոտ 200 քմ), ինչի հետևանքով գյուղամիջյան ճանապարհը (մոտ 1կմ) դարձել է դժվարանցանելի և վնասվել է Կարբի գետի հետիոտնային կամուրջը:

Պարզվել է նաև, որ գետի հունը ողողել է 2-րդ և 5-րդ փողոցների խաչմերուկի հարակից տարածքը (մոտ 80 քմ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցներն իրականացրել են մաքրման աշխատանքներ (մոտ 50 մ3):

***

Հունիսի 24-ին, ժամը 18.53-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ հունիսի 23-ին Կարբի գետի վարարման հետևանքով ողողվել է Շահումյան գյուղի 2-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 8 հասցեում գտնվող չշահագործվող արտադրամասի տարածքը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կարբի գետի հունը ողողել է 8 ոչ բնակելի շինության տարածք (մոտ 400 քմ) և չշահագործվող արտադրամասի տարածքը (մոտ 950 քմ):

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930