Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է Հրաչյա Մաթևոսյանը

Հունիս 29,2016 17:35

Կյանքից հեռացել է ճանաչված արձակագիր, հրապարակախոս Հրաչյա (Հրաչօ) Մաթևոսյանը:

Հրաչյա Մաթևոսյանը ծնվել է 1937 թվականի մայիսի 12-ին Ահնիձորում:

1955-ին ավարտել է Երևանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը և Երևանի տպարաններում աշխատել որպես լինոտիպիստ։ 1962-ին ընդունվել և 1966-ին ավարտել է Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին աշխատել է կույրերի միավորման հրատարակչությունում որպես գրական աշխատող, ապա «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագրությունում որպես բաժնի վարիչ։1966–1974-ին որպես բաժնի վարիչ աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում։ 1974-ի հունիսից «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի պատասխանատու քարտուղարն է։

Արժանացել է ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակի (1992, 2003):

Հրաչյա Մաթևոսյանը Հրանտ Մաթևոսյանի եղբայրն էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930