Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության պարզաբանումը՝ «Առավոտ» օրաթերթի հրապարակման վերաբերյալ

Հունիս 30,2016 11:37

30.06.2016 թ. «Առավոտ» օրաթերթի «Պաշտոնանկ արված գեներալի որդու տունը թալանել են» վերտառությամբ հոդվածում նշվում է, որ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից իրենց ասել են, թե Վեդիում նման բնակարանային գողության դեպք չի արձանագրվել, սակայն հեղինակը վստահ է, որ ոստիկանության Վեդու վարչությունում քրեական գործ կա հարուցված։

Իրականում. 29.06.2016 թ. «Առավոտ» օրաթերթի թղթակիցը Կոմիտաս Մուրադյանի որդու բնակարանից գողության դեպքով  տեղեկատվություն է խնդրել ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ ներկայացնելով, որ միայն տուժող ազգանունը՝ Մուրադյան, չի ներկայացվել դեպքի օրը կամ բնակարանի հասցեն։

«Առավոտ» օրաթերթի թղթակցին ՀԿԼ վարչությունից ներկայացվել են վերջին մի քանի օրերին ոստիկանության Արարատի բաժնում արձանագրված բնակարանային գողությունների դեպքերը, բայց քանի որ թղթակիցը լիարժեք չի տիրապետել տեղեկատվությանը չի  բավարարվել պատասխանով և հրապարակել է չստուգված տեղեկատվություն։

Ի դեպ, հավելենք, որ ՀՀ ոստիկանության կառուցվածքում «ոստիկանության Վեդու վարչություն» գոյություն չունի։

ՀՀ ոստիկանություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930