Լրահոս
Օրվա լրահոսը

Այրվել են գերեզմանատների խոտածածկ տարածքները

Հուլիս 05,2016 08:40

Հուլիսի 4-ից 5-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Արզումանյան փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում այրվել է 500 քմ բուսածածկույթ, Նոր-Նորքի 2-րդ զանգվածի մոտակայքում՝ դաշտում՝ 700 քմ խոտածածկույթ, Նուբարաշենի գերեզմանատանը՝ 1 հա, Արտաշատի խճուղում՝ «Նորագավիթ» թաղամասի գերեզմանատանը՝ 2 հա:

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատանը այրվել է 4500 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Վեդի քաղաքի գերեզմանատանը՝ 2000 քմ, Մարմարաշեն գյուղի գերեզմանատանը՝ 1000 քմ , Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ուլատիտիկ թաղամասում՝ մոտ 800 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի «Ֆռանգանոցի ձոր» կոչվող տեղանքում գտնվող գերեզմանատանը՝ 4000 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031