Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամկետային զինծառայողներ տեղափոխող ԳԱԶ 33-081-ը (Սադկո) վթարի է ենթարկվել. կա 15 վիրավոր. shamshyan.com

Հուլիս 06,2016 11:59

Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ԳԱԶ 33-081 (Սադկո) մակնիշի ՊՆ 7764 Շ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կապան-Գորիս ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Կարմրաքար գյուղի վարչական տարածքում, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 15 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Վիրավորներից 12-ը հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների օգնությամբ, իսկ 3-ին՝ տեղի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, քանի որ բոլոր վիրավորները ժամկետային զինծառայողներ են:

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.comի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031