Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի վարչապետ. Քերիի այցը շատ հաջող էր. Грузия Online

Հուլիս 07,2016 13:21

Վրաստանի կառավարության հերթական նիստում այդ երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Վրաստան կատարած վերջին այցին։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը։

Խոսելով ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ Թբիլիսի կատարած այցելության մասին՝ Կվիրիկաշվիլին ասել է. «Քերիի այցը կոնկրետ արդյունքներ բերեց։ Դա շատ հաջող այց էր։ Մենք շատ օգտակար զրույց ունեցանք։ Կարևոր է, որ այցը կայացավ Վարշավայում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է մեր պետության որդեգրած եվրաինտեգրման ծրագրերի աջակցությունը»։

Կվիրիկաշվիլին հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում կխորացվեն երկու պետությունների հարաբերությունները նաև կրթության ոլորտում։

Տեղեկացնենք, որ հուլիսի 7-ի առավոտյան ԱՄՆ պետքարտուղար Քերին Թբիլիսիից ուղևորվել է Կիև։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031