Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում քննարկմանը անդրադարձ է կատարվել արհեստական բանականության ոլորտում Հայաստանի ներուժին

Նոյեմբեր 17,2026 12:29 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում մասնակցել է ամերիկյան վերլուծական կենտրոնների, փորձագետների և մասնագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ քննարկման։

Քննարկման սկզբում բացման խոսքով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ պետքարտուղարության Տնտեսական, էներգետիկ և գործարար հարցերի բյուրոյի ավագ խորհրդական, դեսպան Անն Մարի Յաստիշոքը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման առաջնահերթություններին, արհեստական բանականության ոլորտում երկրի ներուժին և միջազգային տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական և նորարարական կենտրոնի դիրքավորման, հետազոտությունների և մշակումների զարգացման, կիսահաղորդչային տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, առաջադեմ տեխնոլոգիաների և մարդկային կապիտալի զարգացման ուղղություններով։

Անդրադարձ է կատարվել նաև TRIPP նախագծին և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ տարածաշրջանային հաղորդակցությունների և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, տնտեսական համագործակցության ընդլայնման և տարածաշրջանի կապակցվածության ամրապնդման համատեքստում։ Քննարկվել է դրանց հնարավոր նշանակությունը տարածաշրջանի տնտեսական զարգացման և նոր համագործակցային հնարավորությունների ձևավորման տեսանկյունից։

Նախարար Դավիթ Թադևոսյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերն ու ոլորտի զարգացման տեսլականը՝ ընդգծելով միջազգային գործընկերների հետ համագործակցության խորացման, փորձագիտական ներուժի ներգրավման և նոր գործընկերային կապերի ձևավորման կարևորությունը։

Քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանի տեխնոլոգիական և տնտեսական զարգացման հեռանկարների, տարածաշրջանային և միջազգային համագործակցության հնարավորությունների, ինչպես նաև երկրի՝ միջազգային տեխնոլոգիական էկոհամակարգերում առավել ակտիվ ներգրավման ուղղությունների շուրջ։

Կարևորվել է նման ձևաչափով երկխոսության շարունակականությունը՝ Հայաստանի տեխնոլոգիական օրակարգը միջազգային փորձագիտական շրջանակներին ներկայացնելու, անկախ մասնագիտական գնահատականներ և առաջարկություններ ստանալու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության հնարավորությունները բացահայտելու տեսանկյունից։

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ

ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել