Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները կգնան կտրուկ քայլերի. «Ա1+» (տեսանյութ)

Հուլիս 07,2016 16:44

«Նաիրիտ» գործարանի աշխատանքից ազատված նախկին աշխատակիցներն այսօր նախագահական նստավայրի դիմաց էին։ Նրանք Սերժ Սարգսյանից պահանջում են հետամուտ լինել՝ «Նաիրիտ» գործարանը վերագործարկելու հարցում։ Այդպիսի պահանջով նամակ-գրություն նրանք ուղարկել են նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, ինչով սակայն չեն բավարարվում։

«Մենք ուզում ենք պատասխան ստանալ նախագահական նստավայրից։ Ուզում ենք՝ նախագահի անձնակազմն անմիջական զբաղվի մեր խնդիրներով։ Մենք պահանջում ենք Նաիրիտի վերագործարկում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նաիրիտցիները հայտարարեցին՝ նախարարության պատասխանից հետո իրենք կորոշեն հետագա քայլերի մասին՝ ինչպես հասնել պահանջի կատարմանը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031