Լրահոս
Օրվա լրահոսը

Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին

Նոյեմբեր 27,2026 14:18 Share
Աջակցեք aravot.am-ին

Ermenihaber. ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 5-րդ տուրի շրջանակում իսրայելական «Հապոել Բեեր Շևայի» դեմ արտագնա խաղին մասնակցելու համար թուրքական «Բեշիքթաշը» մեկնել էր Վրաստանի Բաթում քաղաք։ Թուրքական «TRT Spor»-ի լրագրող Մուստաֆա Քորքուսուզի փոխանցմամբ՝ «Բեշիքթաշ» ֆուբոլային թիմին տեղափոխող ինքնաթիռը Բաթում մեկնելիս կայծակի հարվածից և ուժեղ տուրբուլենտությունից հետո եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Բաթումում ու ուղղությունը փոխել է դեպի Թուրքիայի Ռիզե քաղաք։

Թիմի ֆուտբոլային տնօրեն Օնդեր Օզենը թռիչքը բնութագրել է որպես իր կյանքում հանդիպած ամենավտանգավոր իրավիճակներից մեկը։ Նրա խոսքով՝ թիմի պատվիրակությունը ճանապարհին անցկացրել է շուրջ ութ ժամ և բոլորը շատ էին վախեցել։

Թռիչքի ընթացքում թիմը մեծ սթրես է ապրել՝ այն բնութագրելով որպես իրենց կյանքի ամենավատ թռիչքներից մեկը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված ֆուտբոլային թիմը Ռիզեից ավտոբուսով շարժվել է դեպի Սարպի սահմանային անցակետ։ Անձնագրային ստուգումներն անցնելուց և Վրաստան մուտք գործելուց հետո պատվիրակությունը հասել է Բաթում։

Հիշեցնենք՝ «Բեշիքթաշի» և իսրայելական Բեեր Շեւա քաղաքի «Հապոել» ֆուտբոլային ակումբների հանդիպումն ուղեկցվել է բախումներով և ոստիկանության միջամտությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել