Լրահոս
Օրվա լրահոսը

«Էջմիածին կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է մինչև խախտումները վերացնելը

Նոյեմբեր 27,2026 12:04 Share
Աջակցեք aravot.am-ին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Էջմիածին կաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք. Էջմիածին, Իսակովի 59/1 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված պանրային մթերք «Չանախ» 45%» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ», կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով, արտադրատեսակի նմուշը՝ «Խմորասնկեր», պանիր «Լոռի» 50%» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» ցուցանիշներով չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ պանրային մթերք «Չանախ» 45%», կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով, պանիր «Լոռի» 50%» արտադրատեսակների արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30