Զրուցել ենք ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ:
– Իշխանությունը լուրեր է տարածում, թե ընդդիմությունը 6 ձայն է տալու իրենց, որպեսզի նոր սահմանադրությունը դնեն հանրաքվեի: Ի՞նչ եք կարծում` այդ լուրերն իրականությանը համապատասխանո՞ւմ են:
– Անկեղծ ասած` չեմ հավատում եւ չեմ էլ ուզում հավատալ: Ես ընդդիմությանը ձայն տված քաղաքացի եմ, նրանց չեմ լիազորել, չեմ ասել` կգնաք, Նիկոլի համար ինչ-որ բան կանեք: Չեմ հավատում, չեմ էլ ուզում հավատալ:
– Բայց նախադրյալներ, հիմքեր տեսնո՞ւմ եք, որ նման լուրեր են տարածում:
Կարդացեք նաև
– Ամեն ինչ կանի Նիկոլը` առնելով, գործարքով, շանտաժով: Սա Նիկոլի Հայաստանն է, Նիկոլի թիվն է: Բայց ընդդիմությունն էլ նրա համար է ընդդիմություն, որ դիմակայի այդ ամենին: Եթե դա էլ չի կարողանալու, էլ ի՞նչ ընդդիմություն: Կստացվի, որ մարդկանց հավատը, հույսը սպանում են, հուսախաբ են անում: Ես այդ մանդատը նրանց չեմ տվել, որ գնան խորհրդարան, ինչ-որ մի պահի Նիկոլն իրենց վախեցնի, իրենք էլ Նիկոլի ուզածն անեն: Որեւէ ընդդիմադիր` այդ երկու խմբակցությունից, չունի ընտրողին խաբելու իրավունք: Չեմ ուզում հավատալ, որ նման բան կարող է լինել: Թեպետ երկու ընդդիմադիր լիդերները` Կարապետյանը եւ Քոչարյանը բանտում են, բայց ես հույս ունեմ, որ նրանք այնպիսի ցուցակ են կազմել, այնպիսի գիտակից մարդկանց են այդ ցուցակներում ներառել եւ խորհրդարան տարել, որ նրանք երբեք Նիկոլի դուդուկի տակ չեն պարի: Շատ ամոթ կլինի, եթե նման բան լինի: Ընդդիմություն ընտրողներն իրենց մանդատ չեն տվել, որ Նիկոլի հանձնարարականները կատարեն: Աստված չանի, եթե նման բան անեն, էս ժողովրդի վերջին հույսը կոչնչացնեն: Ժողովուրդն իրենց հետ հույսեր է կապել: Հարյուր հազարավոր մարդիկ իրենց քվե են տվել: Եթե հիմա Նիկոլի դուդուկի տակ պարեն, կնշանակի, որ մեր քվեն ոչնչացնում են:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:



















































