Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդառատ անձրևները վնասել են մի շարք շենք-շինություններ

Հուլիս 11,2016 08:28

Հուլիսի 10-ին Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ տեղացած հորդառատ անձրևը և քամին վնասել են մի շարք շենք-շինություններ, ընկել են ծառեր:

***

Հուլիսի 10-ին, ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցում գտնվող մանկապարտեզի տանիքը քամուց պոկվել է և ընկել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկը:

Փրկարարները երկաթյա թիթեղը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

***

Հուլիսի 10-ին, ժամը 22.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքը պոկվել և ընկել է հարևան տան դիմաց. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են տան տանիքի փայտյա կառուցատարերը (մոտ 50 քմ) և բացել տան մուտքը:

***

Հուլիսի 10-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուրացանի փողոցի թիվ 109 շենքի պատշգամբի տանիքը քամուց պոկվել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բնակարաններից մեկի պատշգամբի տանիքի մետաղական թիթեղները և փայտյա կառուցատարերը քամին շրջել է շենքի տանիքի վրա:

Փրկարարները ամրացրել են պատշգամբի տանիքի թիթեղները:

***

Հուլիսի 10-ին, ժամը 21.45-ին տեղեկություն է ստացվել, որ քամու հետևանքով Աղձք, Ագարակ, Ոսկեվազ, Ոսկեհատ և Օշական գյուղերում կան վնասներ:

Վերոհիշյալ գյուղեր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Վնասի չափերը որոշելու համար կկազմվի հանձնաժողով:

***

Հուլիսի 10-ին, ժամը 21.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երկաթուղայինների 1-ին փողոցում գտնվող շինության տանիքը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ռոստովյան փողոցի թիվ 9/10 շինության տանիքը քամուց պոկվել և ընկել է «Toyota Camri» մակնիշի 01 LZ 007 պ/հ և «Mersedes ML» մակնիշի 09 US 389 պ/հ ավտոմեքենաների վրա:

Փրկարարները իրականացրել են հերթապահություն:

***

Հուլիսի 10-ին, ժամը 21.04-ին տեղեկություն է ստացվել, որ քամուց Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի կենտրոնական փողոցում ծառեր են շրջվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները փողոցի երթևեկելի հատվածից հեռացրել են ընկած 3 ուռենի, Արագած փողոցի տներից մեկի նկուղից իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, Չարենցի փողոցի տներից մեկում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031