Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ Վրաստանում հայ ընտանիքի սպանությունից

Հուլիս 11,2016 15:40

Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել երեկ, Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում կատարված հայ ընտանիքի սպանությունից:

Հիշեցնենք, Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության փոխանցմամբ, հայտնաբերվել են 37-ամյա կնոջ եւ նրա երեք երեխաների մարմինները` 5-ամյա տղայի, 16 եւ 18 –ամյա աղջիկների: Ընտանիքի հայրը մեկնել է արտագնա աշխատանքի:

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունն էլ տեղեկացրել է, որ նրանց տանջել են, ենթարկել բռնության: Տնից թանկարժեք իրերը չեն գողացել:

Հայաստանում Վրաստանի դեսպանատան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս գործով արդեն ձերբակալված է հայ երիտասարդ, ծնված 1990թ.: Քննարկվող հիմնական վարկածը բռնաբարությունն է: Վրացական ոստիկանությունը նաեւ գողության վարկածն է քննարկում, բայց այն շատ թույլ է: Ձերբակալված երիտասարդին ոստիկանությունը տեղափոխել է Թբիլիսի, որպեսզի գյուղի բնակիչները հաշվեհարդար չտեսնեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Հայաստանի ԱԳՆ-ն կատարվածի վերաբերյալ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Հայտնում ենք, որ Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապետ Թեյմուրազ Կալանդաձեի հետ: Ինչպես հայտնել է վրացական կողմը, դեպի առնչությամբ իրականացվում է հետաքննություն, կասկածյալը ձերբակալվել է:

ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և ուշիուշով հետևում է զարգացումներին:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում սպանվածների հարազատներին և բարեկամներին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031