Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտում կառուցվում է Ազատամարտիկների այգին

Հուլիս 15,2016 15:18

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում ԼՂՀ մայրաքաղաքում կյանքի կոչվող հերթական ծրագիրը «Ազատամարտիկների այգու» կառուցումն է:

Պաշտոնական այցով Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է «Ազատամարտիկների այգի», ծանոթացել շուրջ 2 հա զբաղեցնող հանգստի գոտու կառուցման աշխատանքների ընթացքին:

Նախագծերի վրա ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ այգու ձևավորումը կառանձնանա ճարտարապետական և տեղանքի ինքնատիպ լուծումներով, շատրվանային համալիրներով ու ծառուղիներով: Կկառուցվի նաև ամֆիթատրոն՝ ներկայացումներ և միջոցառումներ կազմակերպելու համար:

Այգու տարածքով կապահովվի նաև հետիոտնի կապը Թումանյան փողոցից դեպի դպրոց, մարզադաշտ և հրապարակ:

Պատասխանատուները վստահեցրել են, որ այն հարմարավետ ու սիրված հանգստի վայր կդառնա ինչպես Ստեփանակերտի բնակիչների, այնպես էլ ԼՂՀ մայրաքաղաքի հյուրերի համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031