Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն կմտածի այդ մասին, երբ Էրդողանից խնդրանք լինի: Էրդողանը առայժմ Ստամբուլում է

Հուլիս 16,2016 02:54

ՌԴ նախագահ Վ. Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հարցին՝ կտա՞ արդյոք Ռուսաստանը քաղաքական ապաստան Էրդողանին, ասել է, որ այդ մասին խոսել կարելի է միայն այն ժամանակ, երբ Էրդողանից համապատասխան խնդրանք լինի:

Նախնական տեղեկություններով՝ Էրդողանը Գերմանիայից է քաղաքական ապաստան խնդրել, սակայն առայժմ հայտնի չէ ոչ այդ լուրի իսկությունը, ոչ խնդրանքի պատասխանը:

Ժամը 02:53-ին CNN-ի ուղիղ եթերում նախագահ Էրդողանի խորհրդականը, պատասխանելով հարցին, թե որտե՞ղ է Էրդողանն այս պահին, պատասխանեց, որ նա  Ստամբուլում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել