Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ուղերձը ՀՀ օլիմպիական հավաքականի անդամներին

Հուլիս 25,2016 11:46

Սիրելի´ օլիմպիականներ, շնորհավորում եմ ձեզ 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու պատվին արժանանալու կապակցությամբ:

Այսօր ձեզ՝ որպես հայրենիքի արժանավոր զավակների, հնարավորություն է ընձեռվել մեր երկիրը ներկայացնելու քառամյակի ամենահեղինակավոր մարզական ստուգատեսում:

Դուք հայկական մարզաշխարհի այն 33 ներկայացուցիչներն եք, որոնց յուրաքանչյուր հաղթանակն այս խաղերում ողջ հայ ազգի հաղթանակն է լինելու, որոնց ձեռքբերումներից ազգովին ենք ուրախանալու և ցնծալու: Հիշե՛ք այս մասին:

Վստահ եմ ձեր կամքի և համառության վրա, վստահ եմ, որ անելու եք ամեն ինչ լավ ելույթ ունենալու և օլիմպիական պարգևների արժանանալու համար: Սիրելի´ մարզիկներ, համոզված եմ, որ հենց ձեր մեջ է Հայաստանի Հանրապետության 14-րդ օլիմպիական չեմպիոնը: Հորդորում եմ ձեզ լսել ձեր մարզիչներին, հետևել նրանց բոլոր խորհուրդներին, և թող մարզական բախտը բարեհաճ լինի ձեր նկատմամբ:

Բարի ճանապարհ և հաղթական վերադարձ եմ մաղթում բոլորիդ:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031