Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Քննիչը պայթուցիկից տուժած լրագրողին ճանաչել է ոչ թե որպես տուժող, այլ վկա

Օգոստոս 01,2016 14:22

Հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ` ոստիկանական ուժերի կողմից նետված պայթուցիկ նյութերից տուժած 1in.am կայքի լրագրող Մարիամ Գրիգորյանին (վնասվածքները` լուսանկարում) քննիչն ասել է, թե միջադեպի փաստով նա որպես վկա է ներգրավված:

Mariam Grigoryan 1Այս մասին այսօր «Մեդիա Կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ հայտնեց Մարիամը` ներկայացնելով քննիչի համապատասխան գրությունը (լուսանկարը` Մարիամ Գրիգորյանի «ֆեյսբուքյան» էջից):

qnnich«Քննիչն ասաց, որ պարտադիր պետք է ցուցմունք տամ: Եթե հրաժարվեմ` քրեական պատասխանատվության եմ ենթարկվելու»,-ասաց Մարիամը եւ հավելեց, որ հրաժարվել է ցուցմունք տալ: Նույն գրությունն ուղարկվել է նաեւ նույն գործողություններից տուժած 1in.am-ի օպերատոր Դավիթ Հարությունյանին:

Suren Deheryan Ashot Melikyan Mariam Grigoryan Avetik Ishxanyan«Սա է տեռորիզմը: Պետք է բոյկոտել քննչական մարմիններին, քանի դեռ լրագրողների գործը չի հետաքննվել եւ մեղավորները չեն պատժվել: Լրագրողը վիրավոր ոտքով հայտնվում է քննիչի մոտ, իսկ նա չի հարցնում` ո՞վ է քեզ այդ օրը գցել` քո մասնագիտական գործունեությունն իրականացնելու ժամանակ: Նրանք միայն հետաքրքրվում են, թե իրավապահներից ով է հայհոյանք ստացել»,- մեկնաբանելով կատարվածը` ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ» Աշոտ Մելիքյանը:

«Շարադրանքում սպառնալիք կա` եթե չստորագրես…»: Չեմ բացառում, որ մյուս տուժած լրագրողներին եւս նման թղթեր առաջադրեն: Կոչ եմ անում չստորագրել: Ստացվում է, որ լրագրողների ձեռքով պատկերը դառնալու է այնպիսին, ինչպիսին ցանկանում է ոստիկանությունը, ինչն անթույլատրելի է»,- իր հերթին նշեց «Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ նախագահ Սուրեն Դեհերյանը:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ», իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը լրագրողական համայնքին առաջարկեց դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ ոստիկանները խախտել են Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի մի շարք կետեր:

Իշխանյանը վստահ է, որ ոչ մի ոստիկան չի պատժվելու: Աշոտ Մելիքյանն էլ կարծում է, որ որոշ ոստիկանների նկատողություն կտան` համարելով, որ այդպես պատասխանատվության են ենթարկում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031