Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. աշակերտներն ու ծնողական համայնքը նման մանկավարժներին պետք է բարոյապես ոչնչացնեն

Օգոստոս 01,2016 14:43

ՀԱՐԳԵԼԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ ՈՒ ՏՆՕՐԵՆՆԵՐ, մի՛շտ, բոլոր դեպքերում եղե՛ք ՈՒՍՈՒՑԻՉ

1 օգոստոսի 2016, Երևան: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները նոր փուլ են բացում մեր Երրորդ Հանրապետության պատմության մեջ, որտեղ ձեր դերակատարումն ամենավճռորոշն է լինելու: Դուք ձեր օրինապահ, պատասխանատու քաղաքացու դիրքորոշմամբ ձեր աշակերտներին տալու եք սկզբունքային, օրինականության ջատագով լինելու օրինակ: Ի դեմս ձեզ՝ ձեր աշակերտները պիտի տեսնեն օրինապահ, սկզբունքային քաղաքացիների, ովքեր չեն դառնում քաղաքական գործիք Հանրապետականի ձեռքին, ովքեր, հատկապես այս իրադարձություններից հետո, ցած են դնելու իրենց պարտադրված Հանրապետական կուսակցության տոմսերն ու խոստանալու են աշակերտներին, իրենց համայնքի ծնողներին՝ ոչ մի դեպքում չսատարել ընտրությունների կեղծման գործընթացին, չլինել Հանրապետական տնօրենների մունետիկները, գործելու են խղճի մտոք և չեն բռնանալու որևէ մեկի ազատ ընտրության իրավունքի վրա:

Անկախ նրանից, թե հատկապես այս իրադարձություններից հետո, ենթադրում եմ, Հանրապետական կուսակցությունն ինչպիսի ճնշումների կենթարկի ձեզ, գործեք որպես օրինապահ ՔԱՂԱՔԱՑԻ, օրինակ ծառայեք աշակերտներին, ծնողական համայնքին:

Ձեր օրինակով սովորեցրե՛ք ձեր աշակերտներին դառնալ օրենք հարգող ու երկրի նկատմամբ պատասխանատվություն ստանձնող քաղաքացիներ, ցույց տվեք ձեր աշակերտներին, թե ինչպես եք ձեր միջից կաթիլ-կաթիլ հանում ստրուկին, շողոքորթին և ժողովրդավարական շատ կարևոր գործիքի՝ քաղաքական ընտրությունների նկատմամբ պատասխանատվություն ստանձնելով՝ տեր կանգնում ձեր իրավունքներին: Հակառակ դեպքում, աշակերտներն իրենց կրթության իրավունքը չեն վստահելու նման մանկավարժներին ու տնօրեններին:

Հարցնում եք՝ ինչպե՞ս են արտահայտելու իրենց բողոքը: Պատասխանում եմ. աշակերտներն ու ծնողական համայնքը նման մանկավարժներին պետք է բարոյապես ոչնչացնեն ու արժանացնեն հասարակության արհամարհանքին, նրանք արժանի չեն քաղաքացիական հասարակություն, նոր սերունդ ու ապագա կերտելու: Մի՛շտ, բոլոր դեպքերում, եղե՛ք ՈՒՍՈՒՑԻՉ:

Անահիտ Բախշյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031