Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ունենք աչքեր, ունենք հետախուզություն եւ ունենք նաեւ տեսանյութեր». Փոստանջյան

Օգոստոս 03,2016 15:13

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը 15 օր առաջ իմացել է ապրիլյան պատերազմի մասին: Լրագրողները հարցրեցին՝ փաստեր ունե՞ք՝ Փոստանջյանը պատասխանեց. «Եթե դուք ունեք աչքեր եւ ունեք հետախուզություն, ապա այդ շարժը չնկատել հնարավոր չէ: Մենք ունենք աչքեր, ունենք հետախուզություն եւ ունենք նաեւ տեսանյութեր: Տեսանյութերը հանրահայտ փաստեր են, խոսել այլ հիմնավորումների մասին, հիմնազուրկ է: Ռազմական այդ տեխնիկան մի օրում չէր կարող հասնել այնտեղ, դրա մասին զգուշացված է եղել, եւ դա դիտավորյալ է արվել: Հենց այնպես չէ, որ ասեց՝ 800 հա-ն ամայի տարածք է: Նա թույլ չի տվել, որ մենք այդ 800 հա-ն հետ ազատագրենք»:

Raffi K. Hovhannisyan and Zaruhi Postanjyan gave a press conference

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝«Տեղում գործող թե՛ զինվորները, թե՛ հրամանատարները հավաստում են, որ կանխելի էր, եւ ավելին՝ ինչպես այսօր ստատուս քվոն փոխվել էր, հօգուտ Արցախի կարող էր փոխվել այն ժամանակ: Կար բավարար ինֆորմացիա, այդ ինֆորմացիան չօգտագործվեց: Ոչ մեկը չելավ ու չասաց՝ ներողություն, մենք հայրենիք կորցրեցինք, մենք տվեցինք Թալիշը, քանի հեկտար ու մե՛ր մեղքով, 100 զինվոր կորցրեցինք: Զինվորների ընտանիքներին, այրիներին երբ այցելում եմ, տեսնում եմ մեդալները՝ գեղեցիկ դրված, լացուկոծը, բայց կոնսենսուսը հիմնականում հրամանատարների մոտ այն է, որ սա կանխելի էր՝ թե՛ զոհերը, թե՛ կորուստը: Եթե լիներ համապատասխան հրաման, մենք շատ ավելի առաջ կլինեինք ու շատ ավելի պաշտպանված վիճակում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031