Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ տանկիստները կմասնակցեն «Տանկային բիաթլոն-2016» մրցույթի կիսաեզրափակիչ փուլին

Օգոստոս 06,2016 13:11

Օգոստոսի 5-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում «Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթի շրջանակում «Անհատական մրցավազքի» երրորդ փուլում միմյանց հետ մրցել են Հայաստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Իրանի, Չինաստանի զինված ուժերի և ՌԴ ԴՈՍԱԱՖ տանկային անձնակազմերը:

ՀՀ զինված ուժերի տանկային անձնակազմի հրամանատարն էր լեյտենանտ Գևորգ Բալայանը, նշանառու օպերատորը` կրտսեր սերժանտ Սանասար Ծառուկյանը, մեխանիկ վարորդը՝ Նարեկ Շառոյանը: Հայաստանի ԶՈՒ տանկային անձնակազմը մրցուղին անցել է 26 րոպե 02 վայրկյանում և փուլի արդյունքներով զբաղեցրել երրորդ հորիզոնականը: Երրորդ մրցափուլի առաջատարն էր Հնդկաստանի տանկային անձնակազմը` 23 րոպե 36 վայրկյան ցուցանիշով: Երկրորդ տեղում է Չինաստանի զինված ուժերի տանկային անձնակազմը, որը մրցուղին անցել է 23 րոպե 41 վայրկյանում:

Հաջողությամբ հաղթահարելով «Անհատական մրցավազքի» երեք փուլերը` հայ տանկիստները կմասնակցեն «Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլին` «Էստաֆետին», որը կմեկնարկի օգոստոսի 9-ին:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031