Լրահոս
Օրվա լրահոսը

Պղտոր ջրում ձուկ որսացողը այլ երկրի և նրա երիտասարդների կյանքի հաշվին

Օգոստոս 08,2016 14:27

Սկսեմ Ռուսաստանի նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի անդամ Մաքսիմ Շևչենկոյի հրապարակած հոդվածում արված հայտարարության սենսացիոն եզրահանգումից, որն ուղղակիորեն ձևակերպվել է այսպես. «Ղարաբաղում իրավիճակի սրումը գլոբալ դիմակայության մի մասն է», ինչպես նաև խոստովանել է, որ այդ իրավիճակը դրդել է Մոսկվան, «Եվրոպային նախազգուշացնելու» համար»: Այսքանից հետո, Պուտինն …՝ ի ցուցադրություն աշխարհի, տարբեր վայրերում պարբերաբար եռակողմ հանդիպումներ է կազմակերպում, իբր ջանք ու եռանդ չի խնայում, Ադրբեջանի և Ղարաբաղի միջև ապրիլին սկսված պատերազմական հակամարտությունը խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով կարգավորելու համար:

Միթե այս ամենից տեղյակ չէ Հայաստանի ղեկավարությունը, ուր են Հայաստանի հատուկ ծառայությունները, հատկապես՝ ազգային անվտանգություն կոչվող ծառայությունը, որը ՊՊԾ գնդի հետ կապված հուլիսյան իրադարձությունների ժամանակ առյուծ էր կտրել: Եթե Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել այս ամենից, ապա պետք է խզեին բոլոր տիպի հարաբերությունները Մոսկվայի հետ և ի լուր աշխարհի հայտարարեին այդ մասին, և եթե նման համարձակություն չունեին, ապա պետք է անմիջապես հրաժարական տային, պատճառների մասին դարձյալ բարձրաձայնելով՝ ի լուր աշխարհի: Եթե տեղյակ չեն եղել, ապա դարձյալ պետք է անհապաղ հրաժարական տան, քանզի գոնե այսօր արդեն իսկ տեղյակ են, այնպես, որ դրանով ինչ-որ կերպ կմաքրեն իրենց ապաշնորհությունը: Եթե իշխանություններն ամենուրեք և անընդհատ բարձրաձայնում են, որ Հայաստանը պետություն է և նրա հետ կատակ անել չի կարելի, ապա ինչու± են հարկատուների հաշվին պահում ազգային անվտանգություն կոչվող հսկայական կառույցը, որը կոչված է առաջին հերթին բացահայտելու և  պաշտպանելու երկիրն արտաքին մարտահրավերներից: Ինչ է, փողերի ձեռը կրակն ենք ընկել և չենք կարողանում ծախսել, որ նման հսկա՝ «ազգային անվտանգության ծառայություն» կոչվող կառույց ենք պահում, որն ամիսներ հետո անգամ չի կարողանում վերծանել ազգակործան արտաքին մարտահրավերները, որը գալիս է ոչ թե Կուբայից կամ Կամբոջայից, այլ գալիս է քրիստոնյա, եղբայր, հայր, հավերժական գործընկեր Ռուսաստանից: Այստեղ նույնիսկ ավելորդ է խոսել ՀԱՊԿ, ԵՏՄ և այլ կառույցների մասին, որոնց մշտական և սուրբ անդամն է Հայաստանը:

Տպավորություն է առաջանում, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը կոչված է՝ միայն երկրի ներսում տեղի ունեցած հեռախոսազրույցները լսելու համար և ուրիշ ոչինչ: Անկեղծ ասած, թեման այնքան գերկարևոր և ընդգրկուն է, որ չափազանց դժվար է այն սեղմել և տեղավորվել մեկ հոդվածում, սակայն կփորձեմ: Փաստորեն, որպեսզի Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանն իր և Եվրոպայի միջև ընթացող հակամարտության ճանապարհին պատժի Եվրոպային՝ սպառնալիք հասցնի նրա էներգետիկ հաղորդակցություններին, այլ խոսքով, Եվրոպային տեղավորի էներգետիկ շրջափակման մեջ, դրա համար ընտրել է մեկ կրակոցով՝ մի քանի նապաստակ խփելու ճանապարհը. այն է՝ մեծ քանակությամբ զենք վաճառել Ադրբեջանին, կոտորել հայ երիտասարդներին, Հայաստանից տարածքներ վերցնել և հանձնել եղբայր Ադրբեջանին, իսպառ ոչնչացնել Հայաստանի չեղած տնտեսությունը: Ահա, թե ով է Հայաստանի բարեկամ, ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, որին նվիրել ենք մեր երկրի ռազմավարական նշանակության համարյա բոլոր կառույցները և որի բերանից դուրս եկած ցանկացած խոսք՝ օրենք և հրաման է Հայաստանի իշխանությունների համար…

Անիմաստ է՝ նույնիսկ խոսել բարոյականության մասին, ընդամենը կարող եմ շեշտել, որ Թուրքիայից նեղանալու ոչ մի պատճառ չունենք…

Այսքանից հետո, նվազագույնը՝ չափազանց զարմանալի է, թե նույն Պուտինի հրահանգով, Հայաստանի նախագահն ինչու± է մեկնում Ռուսաստան…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031