Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելը թույլ չի տա ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղություն հաստատվի

Ապրիլ 22,2026 13:00 Share

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ-ը և Իսրայելը երկու անգամ հարձակում գործեցին Իրանի վրա և երկրորդ անգամ սպանեցին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Խամեյնիին և մի շարք բաձրաստիճան այլ պաշտոնյաների: Իսրայելի մի շարք հարվածներից հետո ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն Իսլամաբադում խաղաղ բանակցություններ ձեռք բերելու համար: Երկօրյա բանակցությունների ընթացքում դրանք ընդհատվեցին և որոշվեց դրանք շարունակել մոտակա մի քանի օրվա ընթացքում: Երկու առանցքային իրադարձություն տեղի ունեցավ, որոնցից մեկում Իրանը փակեց Հորմուզի նեղուցը, իսկ Իսրայելը մինչև բանակցությունների ավարտը որոշեց դադարեցնել հարձակումները Լիբանանի վրա: Մոտակա օրերի ընթացքում կվերսկսեն խաղաղ բանակցությունները, որի ընթացքում Իրանը բացեց Հորմուզի նեղուցը, որից առաջ նա պայման դրեց ԱՄՆ-ի վրա, որ Իրանը բաց կթողնի փակված նավերի հոսքը միայն գումարի դիմաց՝ ամեն նավի համար մոտ 2 մլն դոլար, իսկ ԱՄՆ-ը ևս հանեց իր վերահսկողությունը Հորմուզի նեղուցում: Այս պահին Հորմուզի նեղուցը երկկողմանի բաց է միչև բանակցությունների ավարտը: ԱՄՆ-ը դադարեցրել է ցերեկային հարվածների նախապատրաստությունը, իսկ Իրանը ժամանակավորապես դադարեցրել է ուրանի հարստացումը մինչև Իսլամաբադում ընթացող խաղաղ բանակցությունների ավարտը: Բանակցությունների ընթացքում կլուծվեն Հարմուզի նեղուցի, Իրանի կողմից ուրանի հարստացման, երկկողմանի էսկալացիաների դադարեցումը, Իսրայելի կողմից Լիաբանանի ռմբակոծումը, նավերի սեփականատեր երկրներին կթույլատրվի գումարի դիմաց Հորմուզի նեղուցի բացումը Իրանի կողմից, ԱՄՆ-ի հետագա դիրքորոշումները Հորմուզի նեղուցի և Իրանի ուրանի հարստացման թույլտվության վերացումը:

Ամեն դեպքում այս պահին ԱՄՆ-ը հայտնվել է շատ բարդ իրավիճակում, Թրամփը բազում սխալներ է թույլ տալիս, հանրապետականները հայտնվել են շատ տխուր իրավիճակում, Թրամփի միջանկյալ ընտրությունները հանրապետականների համար հայտնվել են շատ ծանր իրավիճակում, որից կշահեն միայն դեմոկրատները, իսկ Իրանը և Լիբանանը իրենց կողմից հարստացված ուրանը կարծես համաձայնվում են հանձնել Իսրայելին, իսկ մի շարք այլ հարցեր բարձրաձայնվում են հակասական ասելիքներով, որոնք արագ-արագ փոփոխվում են: Հոդվածը գրելու պահին լրատվականները հայտարարեցին, որ Իսրայելն ամեն դեպքում խախտեց Լիբանանի նկատմամբ խաղաղ դաշինքը և սկսեց հարվածել Լիբանանին՝ խախտելով այդ փխրուն հրադադարը: Առ այս պահը ԱՄՆ-ը ևս իր հերթին պահպանում է վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ: Այս մի քանի օրվա հրադադարի ընթացքում Թրամփը մոտ 6-7 անգամ իրար հակասող հայտարարություններ արեց, փաստացի հայտնի չէ նրա ուզածը: Փաստորեն, ԱՄՆ-ը հայտնվել է շատ տխուր իրավիճակում և վերը նշված հարցերում հստակ հայտնի չէ նրա դիրքորոշումը հետագա գործողությունների նկատմամբ: Թրամփը կոնկրետ չի հստակեցնում մոտակա օրերին կհարվածի Իրանին, թե այդպես էլ կպահպանի հրադադարը և կշարունակի դեռևս շարունակվող հրադադարն առանց նոր էսկալացիայի: Փաստորեն, ԱՄՆ-ը ևս վախենում է խախտել հրադադարը և այդկերպ ցանկանում է պահպանել Իրանի հետ շարունակվող հրադադարը, առայժմ չփորձելով խախտել այն: ԱՄՆ-ը այս կերպ Իրանի հետ կշարունակի պահպանել հրադադարը, իսկ Իսրայելը ԱՄՆ-ի հետ թաքուն պայմանավորվածությամբ կամ` առանց պայմանավորվածության կսկսի հարվածել Լիբանանին, ոչ մի կերպ չհաշտվելով այդ հրադադարի հետ:

Իսրայելը կշարունակի հսկայածավալ հարձակումները Իրանի և Լիբանանի նկատմամբ, քանզի նա ամեն կերպ փորձում է Լիբանանի հաշվին մեծացնել իր տարածքները: Արդյունքում, Իրանի կողմից պատասխան հարվածներ հասցնելու դեպքում, ԱՄՆ-ը ևս ինչ-որ պահից սկսած կշարունակի ռազմական համագործակցությունը Իսրայելի հետ և դարձյալ կսկսի հարվածել Իրանին, տարածաշրջանում վերջնականապես խախտելով հրադադարի շարունակությունը: Իրանը պարտադրված կսկսի պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին և ԱՄՆ-ի ռազմաբազաներին ու ԱՄՆ-Իսրայել երկյակը նորից կփորձի խաղաղ դաշն կնքել Իրանի հետ և մի քանի օրվա ընթացքում ևս մեկ անգամ կխախտի համաձայնեցրած խաղաղ հրադադարը:

Փաստորեն, հայտնի չէ, թե ԱՄՆ-ը որերորդ անգամ կառաջարկի հրադադարի նոր համաձայնագրի կնքում, հետագայում հերթական անգամ իրականացնելով դրանց խախտումը: Իրականում, զարմանալիորեն իրավիճակը հենց այսպիսին է և իրականում ստացվում է դրանք ոչ թե լուրջ հարաբերություններ են, այլև` բացարձակ անլուրջ մոտեցում:

 Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ 

Ա. Նյութը պատրաստ  էր հրապարակման, երբ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, ինչպես տեղեկացնում է Tasnim-ին, հայտարարեց, որ Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի կողմից իրանական դրոշի ներքո նավարկող բեռնատար նավի առգրավումը համարում են ագրեսիայի ակտ. «Իրանական առևտրային նավի վրա հարձակումը ագրեսիայի ակտ է: Վաշինգտոնի խոսքերի և գործողությունների միջև ակնհայտ հակասություն»:

«Առավոտ» օրաթերթ
21.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930