Լրահոս
Օրվա լրահոսը

ГАЗЕТА. Սարգսյան-Պուտին հանդիպումը որոշիչ էր ՀՀ նախագահի քաղաքական ճակատագրի համար

Օգոստոս 11,2016 16:25

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Վլադիմիր Պուտինի հետ ունեցած երեկվա հանդիպումը որոշիչ էր Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի համար: Նման արձանագրում է անում ռուսաստանյան gazeta.ru պարբերականը՝ «Սերժ Սարգսյանը Մոսկվա էր եկել՝ կարգավիճակի հետևից» վերնագրով ծավալուն հոդվածում:

Հանդիպումը Սագսյանի համար շատ կարևոր էր հատկապես հիմա․ բոլորովին վերջերս նա ճնշել էր իշխանությունների դեմ զինված ապստամբությունը, գրում է հոդվածագիրն ու շարունակում՝ սրանք առաջին բանակցություններն էին Հայաստանի ներքաղաքական սուր ճգնաժամից հետո, որը քիչ էր մնում վերածվեր ռազմական հակամարտության։

Լեռնային Ղարաբաղի խնդիրն առանցքային է Սարգսյանի քաղաքական ապագայի համար և հենց դրա հետ էին կապված հուլիսյան անկարգությունները Հայաստանում, նկատում է gazeta.ru-ն՝ հիշեցնելով, որ զինված խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, «այդ թվում՝ նաև ղարաբաղյան խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով»: Ու չնայած Սերժ Սարգսյանն այդ իրադրությունում հաղթել է, նա իր դիրքերը մասամբ է միայն ամրապնդել, գրում է ռուսական պարբերականը՝ ընդգծելով հանգամանքը, որ Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսին ՌԴ ղեկավարն իր աջակցությունը հայտնեց Սարգսյանին՝ «Սասնա ծռեր»-ի հարցում: Հրապարակումը հիշեցնում է Պուտինի խոսքերը՝ Ռուսաստանն ի սկզբանե խստորեն դատապարտել է զինյալների գործողությունները: Պարբերականի տվյալներով, Պուտինի և Սարգսյանի երեկվա հանդիպումը տևել է մեկ ժամից էլ պակաս։

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031