Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ «Գրանդ սպորտ» համալիրում

Օգոստոս 15,2016 10:52

Օգոստոսի 15-ին, ժամը 07.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շահամիրյան փողոցում գտնվող  «Գրանդ սպորտ» համալիրի շոգեբաղնիքում:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 61 հասցեում գտնվող  «Գրանդ սպորտ» ՍՊԸ-ին պատկանող մարզաառողջարարական համալիրի 1-ին հարկի շոգեբաղնիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.44-ին, մարվել՝ 07.57-ին:

Այրվել է շոգեբաղնիքի (մոտ 6 քմ) պատերի և առաստաղի փայտյա երեսապատումը, լոգասենյակի (մոտ 8 քմ) կախովի առաստաղը, 3 դուռ և վարագույրները, ջերմահարվել է հանդերձարանի կախովի առաստաղը (մոտ 32 քմ). տուժածներ չկան:

 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031