Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Հարությունյանը չի ներկայացել ոստիկանության բաժին

Օգոստոս 18,2016 11:56

Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, ոստիկանությունը ծանուցագիր էր ուղարկել, որտեղ նշում էր, որ իր նկատմամբ նշանակված պատիժը ի կատար ածելու կապակցությամբ նա պարտավոր է օգոստոսի 18-ին, ժամը 10-ին ներկայանալ ալյընտրանքային պատիժների կատարման բաժին:

Shahen Harutyunyan_canucagir Aravot.am-ը Շահեն Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք ներկայացել է ոստիկանության բաժին: Շահեն Հարությունյանը պատասխանեց՝ ոչ. հացադուլ է անում:

Նա մեզ հայտնեց, որ իրեն զանգով հայտնել են, թե ինքը դատարանի որոշումն է խախտել՝ փոխելով մշտական բնակության վայրը, մանրամասներից էլ տեղյակ չէ: Շահեն Հարությունյանն ընդգծեց,  որ իր ստորագրելու օրը ամսի 22-ն է: Նա համապատասխան դիմում է ներկայացրել, որ չի կարող ներկայանալ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031