Լրահոս
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Խուրշուդյան. «Ես մեծ սպորտում դեռ անելիքներ ունեմ»

Օգոստոս 22,2016 10:47

Լոնդոնի օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ բազմակի մրցանակակիր, ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը 31-րդ ամառային օլիմպիական խաղերի ավարտից հետո հարցազրույց տվեց Aravot.am-ին:

– Դժվա՞ր էր օլիմպիական խաղերին հեռուստատեսությամբ հետեւելը:

– Այո: Շատ դժվար էր ու անսովոր: Բայց հետեւել եմ մերոնց բոլոր մրցելույթներին, սրտանց ուրախացել նրանց հաջողություններով: Միայն շատ եմ տխրել մեր ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի համար, որը մեդալի հավակնորդ էր ու շատ մոտ, բայց մեկ ակնթարթում ամեն բան հօդս ցնդեց: Ինչ արած: Անդրանիկը պայքարող մարզիկ է, երիտասարդ ու դեռ շատ հաղթանակներ կտանի:

Շնորհավորում եմ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին՝ օլիմպիական ոսկու համար, Միհրան Հարությունյանին, որը մրցավարության պատճառով չբարձրացավ օլիմպիական պատվանդանի առաջին աստիճան:

Դե, իհարկե, շնորհավորում եմ իմ մարզաձեւի ներկայացուցիչներ, Ռիոյի օլիմպիական արծաթե մեդալակիրներ Սիմոն Մարտիրոսյանին եւ Գոռ Մինասյանին, որոնք փայլուն մրցելույթներ ունեցան, Նազիկ Ավդալյանին, Ռուբեն Ալեքսանյանին, Սոնա Պողոսյանին:

– Անկասկած, առանձնակի ուշադրությամբ ես հետեւել քո քաշային կարգում ծավալված պայքարին: Եթե դու մասնակցեիր, տեղ կզբաղեցնեի՞ր պատվո պատվանդանին:

– Ես մինչեւ Եվրոպայի առաջնությունը մարզումներում բարձրացրել եմ. պոկում՝ 120, հրում՝ 155: Քանի որ Եվրոպայում հաղթելու համար պետք չեկան այդ կիլոգրամները, ծանր քաշեր չպատվիրեցի: Եթե Ռիոյում լինեի, բրոնզը կրկին իմը կլիներ 126+ 160 կգ արդյունքով:

– Եվ վերջին հարցը: Ապագայի ի՞նչ ծրագրեր ունես:

– Կարճ կպատասխանեմ: Ես մեծ սպորտում դեռ անելիքներ ունեմ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031